ԱԳՆ․ Իսրայելում ՀՀ դեսպանին հետ կկանչեն խորհրդակցության համար

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանին, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա նշել է, որ Հայաստանի համար անընդունելի է Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը։

«Դա ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ ագրեսիա է իրականացնում Հայաստանի ու Արցախի դեմ», – ասել է նա` պատասխանելով իսրայելական կողմի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու հարցին։

Related posts

ՊԵԿ-ը 2026 թվականի սեպտեմբերին հայտնաբերել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 316 դեպք

Տեղի է ունեցել COP17–ին ընդառաջ անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

Ինչպիսին է եղանակը առաջիկա օրերին