ԱԱԾ տնօրենին տեղափոխել են Նորք-Մարաշ սրտաբանական կենտրո՞ն. Factor.am

Factor.am-ի տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը սրտի նոպայով տեղափոխվել է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն։ Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը Factor.am-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատվում Արմեն Աբազյանի առողջական վիճակը, ասաց.  «Ես չեմ կարող տեղեկություն տալ՝ առավել ևս հեռախոսով»։ Հստակեցնող հարցին՝ Աբազյանը շարունակո՞ւմ է դեռ բժշկական կենտրոնում գտնվել, Միքայել Ադամյանն արձագանքեց. «Ես հրահանգ ունեմ հարցերի չպատասխանել»։ ԱԱԾ մամուլի կենտրոնից էլ թեմայի շուրջ փոխանցեցին. «Չենք կարող ասել»։

Նարեկ Կիրակոսյան

Related posts

Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում