Քննարկվել է Ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը:

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող Gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ֆիզիկական ենթակառուցվածքների աշխատանքների ուղղությամբ նախատեսվող գործողությունները՝ ըստ ժամանակացույցի: Մասնավորապես, դրանք վերաբերում են ջրապահովմանը, գազի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներին: Ներկայացվել են երկաթուղու, ավտոբուսային, մարդատար մեքենաների երթուղիների, ինչպես նաև հեծանվային ուղիների նախագծման աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի սոցիալ-տնտեսական բաղադրիչին, ռազմավարական տնտեսական զարգացմանը, քաղաքային զարգացման շրջանակային տեսլականին:

Gmp International GmbH Architects and Engineers-ի ներկայացուցիչները պատասխանել են խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին և տվել պարզաբանումներ՝ աշխատանքների կազմակերպման և առաջիկա քայլերի վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ռազմավարական նշանակությունը և կարևորել նախատեսվող աշխատանքների արդյունավետ իրականացումը: Վարչապետը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորել աշխատանքային խումբ՝ Gmp International GmbH Architects and Engineers-ի հետ համագործակցությամբ ենթակառուցվածքային աշխատանքները համակարգված կերպով իրականացնելու նպատակով:

Related posts

Հանրապետության օրն ու մեգա Վերջին զանգը Գյումրիում

Կլուծվեն անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շրջանակում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները

Թոքաբանության ազգային կենտրոնը կմիացվի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին