Yandex Ads․ այլ երկրներից օգտատերերի հետաքրքրությունը Հայաստանի զբոսաշրջության նկատմամբ աճել է մոտ 30%-ով

«Yandex Ads-ը բիզնեսի համար» առաջին համաժողովին ընկերության փորձագետները տեղեկացրել են, որ 2025 թվականի երրորդ եռամսյակում դեպի Հայաստան զբոսաշրջության վերաբերյալ այլ երկրներից օգտատերերի հետաքրքրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։ Դեպի Հայաստան կատարվող ուղևորությունների վերաբերյալ յուրաքանչյուր հինգերորդ որոնումը կատարվել է ԱՊՀ երկրների օգտատերերի կողմից, իսկ 77%-ը՝ ռուսական լսարանի։ ԱՊՀ երկրների բնակիչների կողմից զբոսաշրջության համար դիտարկվող բոլոր ուղղությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է հինգերորդ տեղը։

«Հայաստանը շարունակում է մնալ ռուսաստանցի ճանապարհորդների համար ամենագրավիչ ուղղություններից մեկը իր հյուրընկալությամբ, հարուստ մշակույթով և տեղադիրքով։ Պատահական չէ, որ Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկները երկրի այցելուների թվով առաջին տեղում են։ Հայաստանի զբոսաշրջային ոլորտը դինամիկ զարգանում է՝ ճանապարհորդներին առաջարկելով ավելի ու ավելի շատ հնարավորություններ վառ ու բազմազան տպավորությունների համար»,-ընդգծել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Տեղեկություններ դեպի Հայաստան զբոսաշրջության մասին ավելի հաճախ փնտրում են կանայք․ որոնումների 66%-ն իրականացվել է կանանց, իսկ 34%-ը՝ տղամարդկանց կողմից։ Հարցումների կեսը ստացվել է 25-44 տարեկան օգտատերերի կողմից։ Պոտենցիալ զբոսաշրջիկների լսարանի 58%-ն ունի միջին և բարձր եկամուտ, իսկ 36%-ը՝ բարձր եկամուտ։

«Հայաստանում ներկայացված մեր ծառայությունները մենք շարունակաբար զարգացնում ենք՝ հնարավորություն տալով օգտատերերին լուծել իրենց խնդիրներն առցանց․ հետևել նորություններին, որոնել կարևոր տեղեկություններ, արագ և հեշտ հասնել նախանշված վայրեր, պլանավորել օպտիմալ երթուղիներ, պատվիրել սնունդ և այլ ապրանքների առաքում։ Ծառայությունների այն էկոհամակարգը, որը մենք զարգացնում ենք այդ թվում Yandex Go-ում, թույլ է տալիս տեղական ընկերություններին կառուցել երկարաժամկետ վստահելի հարաբերություններ ներգրավված և ակտիվ լսարանի հետ»,-նշում է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։

Yandex Search-ում Հայաստանի մասին զբոսաշրջիկների որոնումների գրեթե կեսը վերաբերում է ավիատոմսերին, որոնց հաջորդում են կացության վայրերը։ Վերջինիս հանդեպ մեկ տարվա ընթացքում հետաքրքրությունն աճել է 49%-ով։ Ամենաարագ աճող հարցումների շարքում են մեքենաների վարձույթը (+66%), էքսկուրսիաները (+59%) և տուրերը (+29%)։

Կացության վայրերի հարցումների 86%-ը վերաբերում է հյուրանոցներին, որտեղ կտրուկ աճել են գեղատեսիլ բնական վայրերում գտնվող հյուրանոցների որոնումները՝ եռապատկվելով որոնումների թվով։ Այլընտրանքային տարբերակների նկատմամբ զբոսաշրջիկների կողմից պահանջարկը նույնպես աճում է։ Բնակարանների վերաբերյալ հարցումների թիվը աճել է 40%-ով, իսկ հանգստավայրերի վերաբերյալ՝ 29%-ով։

Երրորդ եռամսյակում դեպի Հայաստան ուղևորություն պլանավորելիս օգտատերերն ամենից հաճախ հետաքրքրվել են լեռնադահուկային հանգստավայրերով՝ կազմելով հարցումների 44%-ը։ Ամենաարագ զարգացող կատեգորիաների թոփ ցուցակում են գինու տուրերը (+64%), ավտոբուսային (+36%) և մասնավոր տուրերը (+32%)։

«Yandex Ads-ը բիզնեսի համար» համաժողովում շուկայի փորձագետները կիսվեցին Հայաստանում բրենդների զարգացման արդյունավետ ռազմավարություններով և քննարկեցին տեղական և միջազգային մակարդակով մարքեթինգային առաջխաղացման և բիզնեսի զարգացման հնարավորությունները։

 

Related posts

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին