Wildberries-ը փոփոխություն է կատարել խոտանով ապրանքը վերադարձնելու կարգում

Wildberries օնլայն առևտրի հարթակը խոտանով ապրանքների վերադարձի համար առաքման արժեքն այլևս չի գանձի, նշված է ընկերության հաղորդագրությունում։

Եթե գնորդը նկատել է, որ իրեն այլ՝ սխալ ապրանքն են ուղարկել կամ ուղարկված ապրանքը խոտան ունի, անհրաժեշտ է ընդամենը դիմել հանձնման կետի մենեջերին։ Նա կստուգի ապրանքը և համապատասխան նշում կանի իր աշխատանքային ինտերֆեյսում, որից հետո խոտանված, սխալ ուղարկված կամ ոչ ամբողջական հավաքածու հանդիսացող ապրանքների հետադարձ տեղափոխման արժեքը չի գանձվի»,- հայտնում է ընկերությունը։

Նշենք, որ նախկինում խոտան ունեցող կամ սխալ ուղարկված ապրանքները վերադարձնելու դեպքում գնորդը ստիպված էր սպասել, մինչև պահեստում կհաստատեին խոտանի փաստը, ինչը հավելյալ ժամանակ էր պահանջում։ Այժմ, եթե հանձնման կետի աշխատակիցը համապատասխան նշում անի, վերադարձվող ապրանքի հետադարձ տեղափոխման արժեքը չի գանձվի։

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա