Wildberries-ը Երևանում կիրականացնի մեծածավալ ապրանքների անվճար առաքում

Wildberries ընկերությունը սկսում է մեծածավալ ապրանքների անվճար առաքում Երևանում։ Այժմ մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն ունեն պատվիրել կահույք, կենցաղային տեխնիկա, սանտեխնիկա, շինանյութեր և ամառանոցային ապրանքներ՝ անմիջապես տուն՝ ներառյալ բարձրահարկ բնակարաններ, առանց հավելյալ վճարի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծառայության մեկնարկի մասին հայտարարվել է ապրիլի 17-ին Մոսկվայում անցկացվող Էլեկտրոնային առևտրի նորարարական տեխնոլոգիաների (КИТ) կոնֆերանսի ընթացքում։ Ըստ Wildberries-ի «Բեռնային և սուրհանդակային առաքման» բաժնի ղեկավար Եվգենի Բուլդիգինի՝ ծառայության ներդրումը Հայաստանում, Ղազախստանում և Բելառուսում կարևոր քայլ է ընկերության միասնական լոգիստիկ հարթակի ստեղծման ճանապարհին։

«Մենք նկատում ենք գնորդների մեծ հետաքրքրությունը և վստահ ենք, որ նոր ծառայությունը կխթանի ինչպես տեղական, այնպես էլ ռուսաստանյան վաճառողների վաճառքի աճը»,-նշել է Բուլդիգինը։

Ծառայությունը նախնական փուլում հասանելի կլինի միայն Երևանում, սակայն տարվա ընթացքում նախատեսվում է ընդլայնել ուղղությունները և ներառել նաև այլ բնակավայրեր։Այս պահին Wildberries հարթակում հասանելի է ավելի քան 160,000 անուն մեծածավալ ապրանք, և 2024 թվականին դրանց պահանջարկը ավելացել է ավելի քան յոթ անգամ՝ նախորդ տարվա համեմատ։

Related posts

Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է Kheibar հրթիռներ

Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին. վարչապետ

Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու համար