Wildberries-ը 13,6 մլն ռուբլի փոխհատուցում կվճարի անձրևից վնասված ապրանքների համար

Սեպտեմբերի 11-ից Wildberries-ը կսկսի փոխհատուցում վճարել Էլեկտրոստալի պահեստում վնասված ապրանքների համար, վճարումների չափը կկազմի 13,6 մլն ռուբլի, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

«Օնլայն հարթակն ավարտել է օգոստոսի 20-ին Էլեկտրոստալի պահեստում վնասված ապրանքների գույքագրումը: Սեպտեմբերի 11-ից Wildberries-ը կսկսի փոխհատուցում վճարել ապրանքի սեփականատերերին՝ վնասված ապրանքների համար։ Վճարումների ընդհանուր գումարը կկազմի 13,6 մլն ռուբլի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վճարումների մանրամասները վաճառողներին կտրամադրվեն սեպտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածի շաբաթական հաշվետվությամբ:

Օգոստոսի 20-ին Wildberries-ը հայտնել է, որ Էլեկտրոստալում գտնվող ընկերության պահեստում հորդառատ անձրևները վնասել են տանիքը, ինչի հետևանքով ջուրը լցվել է մոտ 500 քմ տարածք: Աշխատակիցները տարհանվել են, տուժածներ չկան։ Ընկերությունը նշել է, որ տեղում սկսվել են վերականգնման աշխատանքները, և պահեստը շարունակելու է աշխատել բնականոն հունով:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին