VR ակնոցներով ֆիլմի ցուցադրությունից հետո աշակերտները սրտխառնոց, գլխապտույտ են ունեցել, ծրագիրը հանվել է դպրոցներից. մանրամասներ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ավագանու՝ հոկտեմբերի 23-ի նիստին թիվ 171 դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին ահազանգեց:

«Վիրտուալ հանրագիտարան» ծրագրով, VR ակնոցներով ֆիլմ են ցուցադրել, որը եղել է թեմատիկայից դուրս՝ պայքարել հարձակվող սարդերի, կարիճների [դեմ], կենդանիներից փախչել և այլն: Արդյունքում դպրոցում ֆիլմը դիտած երեխաների 90 տոկոսի մոտ դա առաջացրել է սրտխառնոց, գլխապտույտ, նաև 1 ուշագնացության դեպք է եղել, և մի քանի ծնող խոսում են, որ դիմել են հոգեբանի»,- ասաց Սուքիասյանը:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն պետ Մարգարիտ Խաչատրյանն արձագանքեց՝ տեղյակ են խնդրից, ապա հավելեց, որ այն երեխան, որն ուշագնաց է եղել, ունեցել է առողջական խնդիր՝ տեսողության խնդիր, մասնավորապես, ինչի պարագայում ցանկալի չի եղել տվյալ ակնոցից օգտվելը:

«Ծրագիրը երաշխավորված է եղել ԿԳՄՍՆ-ի կողմից: Մեզ փոխանցվել է տեղեկատվություն, որ դպրոցներում կարելի է իրականացնել ծրագիրը: Մենք փոխանցել են դպրոցներին»,- ասաց նա՝ նշելով, որ ծրագիրն այժմ դադարեցված է այն դպրոցներում, որտեղ կիրառվել է:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Աուդիո-վիզուալ զգայունություն, հազար ու մի հարց կարող է լինել այդտեղ իրականում: Հասկացանք, բայց մի քիչ շատ արդարացի հարց է բարձրաձայնվում… Կարճ ասած՝ իրականում լավ միտք չի եղել»:

Related posts

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ

Վթարային ջրանջատում Գյումրիում

Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է