Viasat-ն ամերիկահայերին վստահեցրել է՝ «Բայրաքթար»-ի համար օգտագործվող արտադրանքն այլևս չի մատակարարի Թուրքիա

Ամերիկյան Viasat ընկերությունն ամերիկահայերին վստահեցրել է, որ դադարեցնում է բոլոր մատակարարումները Թուրքիա: Այս մասին տեղեկանում ենք Tert.am-ից: Ընկերության արտադրանքն օգտագործվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի համար: Ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացրել ընկերության շենքի առաջ, և նրանցից մի քանիսը մուտք է գործել ընկերության տարածք՝ բանակցությունների նպատակով:

Ակտիվիստ Քրիստինե Հալաջյանը Viasat-ի ներկայացուցիչ Քեն Պետերմանի հետ հանդիպումից հետո տեղեկացրել է, որ վերջինս նշել է՝ տեղյակ չեն եղել իրենց արտադրանքի՝ ահաբեկիչների կողմից օգտագործման մասին: Ըստ Հալաջյանի՝ Պետերսոնը հավելել է, որ Viasat-ը դադարեցնում է մատակարարումները Թուրքիային և պաշտոնական Վաշինգտոնից բացատրություններ կպահանջի:

«Նրանք այլևս չեն ստանա մեր արտադրանքը, ես շատ շնորհակալ եմ այս խաղաղ բողոքի ակցիաների համար, որ այդ ահաբեկչությունը դադարեցվի»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ակտիվիստի սոցիալական ցանցի էջը, որտեղ ուղիղ եթեր էր միացված, Viasat ընկերության ներկայացուցիչն ասել է հայ ակտիվիստին, որի բնորոշմամբ՝ սա իրականում մեծ ձեռքբերում է և շնորհիվ կալիֆոռնիայի հայերի ջանքերի՝ այդ ռազմական տեխնիկան այլևս չի մատակարարվի Թուրքիային: Viasat-ը դադարեցնում է բոլոր մատակարարումները Թուրքիա:

Սպասվում է, որ ընկերությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա: Viasat-ի ներկայացուցչից Պետերմանից ամերիկահայերի ակցիայի ընթացքում հարցազրույց էր վերցնում FOX5 հեռուստաալիքը: Սպասվում է նաև այդ լրատվամիջոցի արձագանքը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան