VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ

Հուլիսի 19-ին՝ ժամը 06։19-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում՝ ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է գետը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը։

Ջրափրկարարները գետից դուրս են բերել վարորդի դին, այնուհետև մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) միջոցով «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել գետից։

Related posts

Արևայրուք՝ առողջությանը չվնասելով

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցներ են հնչել․ կա ձերբակալված․ ՔԿ