Tesla-ի գործարանում ռոբոտը հարձակվել է աշխատողի վրա. Daily Mail

Ամերիկյան Tesla ընկերության ինժեները ենթարկվել է ռոբոտի հարձակման. դեպքը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Օսթին քաղաքում ընկերության գործարանում:

Tert.am-ի փախանցմամբ, այս մասին գրում է  Daily Mail-ը, երկու ականատես սարսափահար հետևել են՝ ինչպես է ռոբոտը հարձակվում իրենց գործընկերոջ վրա. խոսքն այն ռոբոտի մասին է, որը նախատեսված է եղել նոր ձուլված ալյումինե մեքենաների մասերը բռնելու և տեղափոխելու համար:

Ռոբոտը տղամարդու վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս ծրագրային ապահովում էր ծրագրավորում երկու անսարք Tesla ռոբոտների համար. ռոբոտի մետաղյա ճանկերը խրվել են աշխատողի մեջքը և ձեռքը՝ թողնելով արյան հետք գործարանի հատակին:

Միջադեպի հետևանքով տուժողը ստացել է բաց վերք ձախ ձեռքին.

Ըստ Daily Mail-ի բացառիկ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին:

Related posts

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը

Համապետական շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 141 820 մարդ. ՏԿԵՆ-ն ամփոփել է արդյունքները

Նեթանյահուի՝ Ադրբեջան այցի համար մեր օդային տարածքը բացելու հարց չի քննարկվում. Թուրքիայի նախագահի աշխատակազմ