«Temu»-ից տվյալների արտահոսք է եղել․ անվտանգության նկատառումներից ելնելով խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը

«Temu» առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը` անվտանգության նկատառումներից ելնելով:

Այս մասին հայտարարություն է տարածել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։

Գործակալությունը հրապարակել է «CyberHub»-ի անվտանգության ինժեներ Լևոն Իսաջանյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա ահազանգում է, որ «Temu» հարթակից 87 մլն հաճախորդի տվյալների արտահոսք է եղել (UserId, Username, e-mail, address, IP address, Gender, Phone Number, DOB), այդ թվում` ՀՀ-ից։

«Ես ինչպես հասկանում ՀՀ ում օգտագործում են «Temu» պլատֆորմը օնլայն առևտրի համար ։
Ըստ Threat Actor – կարողացել է էքսֆիլտրացնել 87 միլիոն հաճախորդի տվյալ, որտեղ նշված է որ այնտեղ կան ՀՀ տվյալներ։ Ու ոնց հասկանում արտահոսել է UserId, Username, e-mail, address, IP address, Gender, Phone Number, DOB: Կան այլ տվյլաներ որոնք գտնվում են հէշավորված վիճակում կամ այլ Boolean մակարդակում, ինչը հնարավոր չէ իդենտիֆիկացնել մինչ չլինի ամբողջ տվյալների շտեմարանը»,-ասված է գրառման մեջ:

Related posts

5․1 մագնիտուդով երկրաշարժ՝ Իրանում

Հայաստանը նախկինի պես հավատարիմ է տարածաշրջանում կայունության ու խաղաղության կառուցմանը․ Նիկոլ Փաշինյան

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին