«Starmus» VI փառատոնը Գյումրիում՝ Վիշապաքարի ուղերձով

Տիեզերական շունչ ու Հայկական Վիշապաքարի մասին պատմություններ: Հայաստանում «Starmus» VI փառատոնի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, համագործակցելով Galique Art Space-ի հետ, կազմակերպել էին անմոռանալի ճանապարհորդություն տիեզերքում՝ մասնավորապես Մարսում: «Starmus» միջազգային 6-րդ փառատոնը այս տարի կրում է «50 տարի Մարսի վրա» խորագիրը, իսկ Գյումրիում այն իրականացվում է Վիշապաքարի ուղերձով: Խորհրդանիշ հանդիսացող Վիշապաքարը պատմություն ունի, իսկ հենց այս մեկը պեղումների ժամանակ հայտնաբերվել է Գեղամա լեռներում՝ Արշալույսի սար կոչվող վայրում. նշում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը. իր խոսքով՝ երբ հայտնաբերում էին Վիշապաքարը, պատերացնել անգամ չէին կարող, որ այն այսպիսի հանրային հետաքրքրվածության կարժանանա:

Related posts

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄ

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին