Opel-ը թարմացրել է տարբերանշանը

Գերմանական Opel մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է թարմացված տարբերանշանը, որը պահպանել է իր հիմնական տարրը՝ կայծակի նշանը։

Ընդհանուր առմամբ, տարբերանշանն ավելի մինիմալիստական տեսք ունի՝ գծերն ավելի բարակ են դարձել։ Այն ստացել է Opel Compass անվանումը, գրում է motor.ru-ն:

Թարմացված տարբերանշանը մեքենաների վրա կհայտնվի 2024 թվականին։

Ընկերության գործադիր տնօրեն Ֆլորիան Հյութլի խոսքով՝թարմացված տարբերանշանը ոչ միայն խորհրդանշում է հավատարմությունը նորարարությանը, այլև «արտահայտում է մինչև 2028 թվականը Եվրոպայում ամբողջովին էլեկտրական բրենդ դառնալու հավակնություն»:

2021 թվականին Opel-ը հայտարարել էր մեքենաների տարբերանշանները QR կոդերով փոխարինելու մտադրության մասին։

Related posts

Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը

9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը . ՈՒՂԻՂ

Լրացուցիչ 5000 էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության տրամադրման կարգն ուժի մեջ է մտել