Microsoft-ը կդադարեցնի ռուսական ընկերությունների ծրագրային ապահովման լիցենզիաների երկարաձգումը

Ամերիկյան Microsoft-ը սեպտեմբերի 30-ից հետո կդադարեցնի ծրագրային ապահովման լիցենզիաների երկարաձգումը ռուսական ընկերությունների համար։ Այս մասին ասվում է ընկերության տեխնիկական աջակցության նամակում, որը մեջբերել է TelecomDaily գործակալությունը, գրել է Ъ-ն։

Ռուսաստանում Microsoft-ն այլևս չի կարող ընդունել վճարումներ տեղական բանկային հաշվին ծառայությունների դիմաց: «Հետևաբար, 60 օր առաջ ծանուցելով ձեզ՝ Microsoft-ը սույնով տեղեկացնում է ձեզ, որ 2023 թվականի սեպտեմբերի 30-ից (ուժի մեջ մտնելու ամսաթիվ) հետո դուք այլևս չեք կարողանա թարմացնել ձեր առկա բաժանորդագրությունները», – ասվում է հաղորդագրությունում։

Ակտիվ բաժանորդագրությունները կգործեն մինչև մնացյալ ժամկետի ավարտը։ Հետագայում դրանք չեն երկարաձգվի։

Ռուսաստանում Microsoft-ը դադարեցրել է իր նոր արտադրանքների վաճառքը 2022 թվականին՝ Ուկրաինա ռուսական զորքերի մուտքից հետո։ Ъ-ն գրել է, որ պատժամիջոցների տակ չհայտնված միջազգային ընկերությունների և իրավաբանական անձանց ռուսական ներկայացուցչությունները նախկինում ստացել են կորպորացիայի ծրագրային ապահովման լիցենզիան երկարաձգելու առաջարկներ։

Related posts

ՊԵԿ նախագահը՝ շրջհարկի փոփոխությունների առնչությամբ քաղաքացիների դժգոհությունների մասին

Լոս Անջելեսում միգրացիոն քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ցույցերը վերաճել են լարված բախումների

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են