Mercedes-Benz-ը ներկայացնում է նոր լուսադիոդային դիմապակու ցանց՝ ոգեշնչված դասական մոդելներից

Mercedes-Benz-ն ամբողջությամբ վերափոխում է իր մոդելների դիմացի տեսքը՝ փոխարինելով մուգ ցանցերը նորարարական լուսադիոդային վահանակով, որը վիզուալ առումով հղում է անում պատմական մոդելներին, ինչպես 600 Pullman-ը և S-Class-ը։

Նոր ցանցը կստանա լայն քրոմապատ շրջանակ, թափանցիկ ապակու էֆեկտով ցանց և երիզի լուսավորություն։ Որպես հավելյալ տարբերակ, ընկերությունը կառաջարկի նաև տարբերակ՝942 լուսավոր կետերով և անիմացիա ցուցադրելու հնարավորությամբ։ Mercedes-ի կենտրոնական լոգոն և նրա շրջանակը նույնպես կունենան լուսային ընդգծում։

Mercedes-Benz Group AG-ի դիզայնի տնօրեն Գորդեն Վագեները նշել է․

 «Մեր նոր խորհրդանշական ցանցը պարզապես GLC-ի նոր դիմացի կողմը չէ։ Այն վերաիմաստավորում է մեր բրենդի դեմքը՝ միաձուլելով ժառանգական դիզայնը ժամանակակից տեսլականի հետ՝ մեր ավտոմեքենաները դարձնելով ակնթարթորեն ճանաչելի»։

Այս փոփոխությունը մաս է կազմում բրենդի նոր Sensual Purity դիզայներական ուղղության, և ըստ ընկերության՝ նոր ցանցը կդառնա պաշտոնական ոճային տարր ոչ միայն էլեկտրական, այլև ներքին այրման շարժիչով մոդելների համար՝ բացելով «կուլտային դիզայնի» դարաշրջան։

Related posts

Դրսից ժամանող ընտրողներն ու երկքաղաքացիության հարցը՝ համապետական ընտրությունների ֆոնին

ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է