KF-16-ը պատահաբար ութ ռումբ է նետել Հարավային Կորեայի բնակելի թաղամասի վրա

Առնվազն յոթ մարդ է վիրավորվել Հարավային Կորեայի Պոչեոն քաղաքում այն բանից հետո, երբ վարժանքների ժամանակ արձակված արկը դիպել է բնակելի շենքին։

Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ նշելով, որ ռումբերն արձակվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:05-ին՝ վնասելով յոթ տուն, այդ թվում՝ եկեղեցու շենքը:

Տուժած յոթ բնակիչներից չորսը լուրջ վնասվածքներ են ստացել։ Իշխանությունները հետաքննություն են սկսել դեպքի հանգամանքների վերաբերյալ։

Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ութ MK-82 ռումբ է նետվել KF-16 կործանիչի կողմից հեռահար վարժանքների ժամանակ:

«Մենք ցավում ենք արկերի աննորմալ անկման հետևանքով բնակելի շենքերի վնասման դեպքի համար, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Մենք մտադիր ենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ տուժածների փոխհատուցման հետ կապված»,- հայտնել են BBC-ն։

Related posts

Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա»-ի սեփականատեր Շիխլինսկին և որդին

Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր