Գնացքի և մարդատար մեքենայի բախման հետևանքով վիրավորում ստացած երեխաները վերակենդանացման բաժանմունքում են

Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքի և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով վիրավորում ստացած 14 և 15-ամյա երեխաների առողջական վիճակը շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ից։

Երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան:

«ՎԱԶ 21099»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Ռաֆիկ Սարգսյանը, բեռնատար գնացքը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Աշոտ Սարգսյանը:

Ողբերգական պատահարի հետևանքով մահացածել են «ՎԱԶ 21099»-ի վարորդ Ռաֆիկ Սարգսյանը, նրա կինը՝ Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Նվարդ Ավագյանը, իսկ վիրավորները նրանց 14-ամյա և 15-ամյա աղջիկներն են։

Related posts

Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր տարածած անձը կալանավորվել է

Ակտիվ ցիկլոն է գործել. ՀՀ ողջ տարածքում դիտվել են հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ

Սախալինում աղվեսը խանգարել է Airbus A319-ի վայրէջքին