Ցուցահանդես-տոնավաճառ Գյումրու թիվ 7 դպրոցում

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցը արդեն 10-րդ անգամ հրաշքի ու տոնական տրամադրության ներքո անցկացնում է ցուցահանդես տոնավաճառը՝ առաջնային ու կարեւոր նպատակ ունենալով բարեգործություն իրականացնել:
Ցուցահանդեսի սեղաններին հագուստ է, ձեռագործ իրեր, սնունդ ու տարբեր ապրանքներ. աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ ու տարբեր կազմակերպություններ են միացել այս նախաձեռնությանը: Այս տարի եւս հաջողվել է մեկ նպատակի շուրջ հավաքվել բոլորով: