«Պարկ Գյումրի»-ն արդեն իրականություն է. առաջին 10 բնակիչները ստացան իրենց տան բանալիները

Երկար սպասումով ու մեծ ուրախությամբ  «Պարկ Գյումրի» բնակելի համալիրը պաշտոնապես հանձնեց առաջին 10 բնակարանների բանալիները։ 2020 թվականին ծնված այս գաղափարը, հինգ տարվա հետևողական, մանրակրկիտ և պատասխանատու աշխատանքի արդյունքում, այսօր վերածվել է իրականության՝ նոր էջ բացելով քաղաքի ժամանակակից բնակարանաշինության պատմության մեջ։