Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրվա առիթով Գյումրիում տեղի ունեցավ «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի երկրորդ ցուցադրությունը Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիոնյանի նախաձեռնությամբ: Ֆիլմը ներկայացնում է 1918-ական թվականների պատմական իրադարձությունները, մասնավորապես՝ Ալեքսանդրապոլում տեղի ունեցած իրողությունները, որոնք կարևորվում են Հայաստանի պետականության ձևավորման համատեքստում։