Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍՆ աջակցությամբ։
«Շիրակի երգիծական բանահյուսությունը»՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք, ներկայացվել է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի կողմից։ Այն քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերով փորձագիտական խմբում, այնուհետև ներկայացվել ՀՀ կառավարություն և ներառվել ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 1719-Ա որոշմամբ հաստատված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում՝ 58-րդ համարի ներքո։