Գյումրիում վերաբացվել է Կոնվերս Բանկի Կումայրի մասնաճյուղը Բանկային գործարքների նոր հնարավորություններ՝ Շիրակի մարզի բնակիչներին

Մասնաճյուղի վերաբացմամբ Կոնվերս բանկը նպատակ ունի ամրապնդել իր ներկայությունը Շիրակի մարզում՝ բնակիչներին առաջարկելով սպասարկման նոր պայմաններ, իսկ տեղական բիզնեսին՝ զարգացման և ֆինանսավորման լրացուցիչ հնարավորություններ։ Իսկ գործարկված առաջարկները բանկի Կումայրի և Գյումրի մասնաճյուղերի հաճախորդներին հասանելի կլինեն մինչև տարեվերջ: