Հանդիպումը կազմակերպվել էր գործարար Կարեն Սիմոնյանի աջակցությամբ, ով տրամադրել էր լսարանային հարթակը և գործուն հնարավորություն ստեղծել մասնագետ ու ոչ մասնագետ կանանց՝ ստանալ իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները։ Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Կարեն Սիմոնյանը, ով իր խոսքում ընդգծեց այս հանդիպման կարևորությունը, նշելով, որ նման հանդիպումները ոչ միայն նպաստում են մարդկանց միջև երկխոսության ստեղծմանը, փորձի փոխանակմանը, այլև՝ համայնքի զարգացմանը, հատկապես այժմ, երբ Գյումրին մեծ փոփոխությունների նախաշեմին է գտնվում, ըստ այդմ, սա շատ լավ հնարավորություն է նոր գաղափարներ արծարծելու ու արգասաբեր լուծումներ գտնելու համար։