Haribo ապրանքանիշի հայտնի մարմելադները հայտնվել են աղմուկի կենտրոնում: Բանն այն է, որ տարբեր երկրներում մի քանի հոգի դիմել են իրավապահների՝ բողոքելով այս քաղցրավենիքն ուտելուց հետո վատ ինքնազգացողությունից։
Կատարվել է ստուգում, որի ընթացքում պարզվել է, որ Նիդերլանդներում վաճառվող այս մարմելադ-կոնֆետներում առկա է թմրամիջոց հանդիսացող կանեփ։
Թե ինչպես և ինչու է այն հայտնվել քաղցրավենիքի մեջ, առայժմ անհայտ է։ «Հարիբո» ընկերությունը հայտարարել է, որ հետ կկանչի կոնֆետների այս խմբաքանակը, և կընթանան լրացուցիչ ստուգումներ: