Flyone Armenia-ն 7 ուղղությունով մատչելի չվերթեր կիրականացնի

Flyone Armenia ավիաընկերությունը առաջիկայում կսկսի չվերթերը 7 ուղղություններով: Ընկերությունը հայտնում է այդ ուղղություններով մատչելի ավիատոմսերի վաճառքը սկսելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ավիաընկերությունից, առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ Flyone club-ի անդամների համար՝ 34 եվրոյից։

Նշվում է, որ բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և բոլորի համար մատչելի գնով։

Ընկերությունից հայտնում են, որ Երևան-Մոսկվա ուղղությամբ կիրականացվի օրական 2 չվերթ:

Հինգշաբթի և կիրակի օրերին կիրականացվեն Երևան-Թեհրան չվերթեր, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:

Չորեքշաբթի և շաբաթ օրերին կիրականացվեն չվերթեր Երևան-Լիոն ուղղությամբ, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 44 եվրոյից:

Ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Թել Ավիվ, Երևան-Կրասնոդար, Երևան-Թբիլիսի, Երևան-Քութայիս, Երևան-Ստամբուլ ուղղություններով։

Ընկերությունն առաջարկում է սակագնային երեք փաթեթ՝ Standard, Loyal և Advantage: Standard սակագնային փաթեթը նրանց համար է, ովքեր նախընտրում են թռիչքի ամենապարզ տարբերակը։ Loyal և Advantage փաթեթները ներառում են բազմաթիվ առավելություններ և զեղչեր, այդ թվում՝ ուղեբեռի փոխադրում և մի շարք այլ հավելյալ ծառայություններ։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ