FlyONE Armenia ավիաընկերությունը ճամփորդական ծրագրերում իրավիճակի փոփոխության վերաբերյալ կտեղեկացնի ուղևորներին ու հանրությանը

FlyONE Armenia ավիաընկերությունը ճամփորդական ծրագրերում իրավիճակի փոփոխության վերաբերյալ հավելյալ կտեղեկացնի ուղևորներին ու հանրությանը։ Այդ մասին ասված է Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանի Ֆեյսբուքի էջում։

«Ի պատասխան ԶԼՄ մեր գործընկերների բազմաթիվ հարցումների, հարգելի գործընկերներ, FlyONE Armenia ընկերությունն արդեն ապահովել է Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան չվերթի ուղևորների վերադարձը Երևան։ Ավիաընկերությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու համար։

Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան ինքնաթիռը գիշերը ժամ 3.14 ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան։

Related posts

Քննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ինչ են քննարկել Նիկոլ-Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ մանրամասներ