Fly Armenia Airways-ի օդանավը չի ապամոնտաժվել, աշխատանքներ են տարվում խնդիրները լուծելու ուղղությամբ. Քաղավիացիա

Մամուլում տարածված լուրերը, թե Fly Armenia Airways ընկերության ինքնաթիռն Իրանում ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը:

Այդ մասին հայտարարել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել: Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը»:

 

Related posts

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը

Արթուր Մնոյանը նշանակվել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ