COP29-ին ընդառաջ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն անօգուտ է. Զախորավա

Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն անօգուտ է

Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայատարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով COP29-ին ընդառաջ Ադրբեջանի վրա արևմտյան ճնշումների մասին:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ կլիմայի փոփոխությունը հաճախ օգտագործվում է արևմտյան քաղաքական գործիչների կողմից որպես քաղաքական լծակ:

«Սա ԱՄՆ դասական մարտավարություն է։ Ամեն տարի, մինչ հաջորդ COP համաժողովը, Վաշինգտոնը մեծացնում է ճնշումը երկրի վրա, որը նախագահում է այս միջոցառումը: Մենք դա տեսանք GOP-ից առաջ 2022 թվականին Շարմ էլ-Շեյխում և անցյալ տարի Դուբայում կայացած համաժողովի ժամանակ:

Այժմ, անհասկանալի պատրվակով, մենք տեսնում ենք COP 29-ում նախագահող պետության՝ Ադրբեջանի վրա ճնշումների ավելացում: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն անօգուտ է։ Ադրբեջանի վրա մեկ անգամ չէ, որ տարբեր հարցերի շուրջ ճնշում է գործադրվել։

Խոսքը ոչ միայն պետության վրա ճնշումների անթույլատրելիության վերաբերյալ սկզբունքային դիրքորոշման մասին է, այլ այն մասին, որ այս թեման պահանջում է իրական փորձագետների ներգրավում, այլ ոչ թե հերթական քաղաքական ակումբը, որը ԱՄՆ-ին ձեռնտու որոշումներ կկայացնի»,- ասել է նա:

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը