Air France-ը վերսկսում է Փարիզ-Երևան-Փարիզ կանոնավոր չվերթները

Air France ավիաընկերությունը սեպտեմբերի 13-ից կվերսկսի կանոնավոր չվերթերը Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ:

Ըստ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան` ամրագրումներն իրականացվում են անմիջապես Air France կայքի կամ Saberatours-Sevan-ի (+ 525 555 37410) և Executive Travel Air City-ի (+ 37460 612277) կամ +37460 612288 հեռախոսահամարի միջոցով:-

Related posts

Դրսից ժամանող ընտրողներն ու երկքաղաքացիության հարցը՝ համապետական ընտրությունների ֆոնին

ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է