Ֆիզիկական անձինք այսուհետ կարող են հայտարարագիրը ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի հունիսի 5-ից ՊԵԿ «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»-ի վեբ տարբերակում ներդրվել է «Լիազորի» գործառույթը։ Այն հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց սահմանված կարգով լիազորել այլ անձի՝ իրենց անունից մուտք գործելու համակարգ, ներկայացնելու հայտարարագրեր և իրականացնելու այլ նախատեսված գործողություններ։

Լիազորված անձ գրանցելու համար հնարավոր է օգտվել համակարգի համապատասխան գործառույթից կամ դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած սրահ՝ ներկայացնելով «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»-ում լիազոր անձ գրանցելու դիմում և լիազորագիր՝ կցելով լիազորող անձի անձնագրի և լիազորվող անձի նույնականացման քարտի լուսապատճենները։ Նշված փաստաթղթերը հնարավոր է ներկայացնել նաև www.e-request.am հարթակի միջոցով։

Related posts

2026-ի առաջին կիսամյակում ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ. Փաշինյան

Երերույքի տաճարում հնավայր-թանգարան ենք հիմնադրում. վարչապետ

Կառավարության 2026 թվականի օգոստոսի 27-ի հերթական նիստը