Գյումրին ունի նոր քաղաքապետ, փոխքաղաքապետները դեռ հայտնի չեն

Կայացավ Գյումրու ավագանու առաջին նիստը՝ նորընտիր կազմով. 33 անդամից նիստին ներկա էին 32-ը: Օրակարգում առաջնայինը  քաղաքապետի ընտրության հարցն  էր: Նախ ձայների մեծամասնությունը ստացած «Բալասանյան դաշինքը» հայտարարեց, որ իրենք քաղաքապետի թեկնածու են առաջադրում դաշինքի ցուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանին: Մյուս խմբակցությունները հայտարարեցին, որ իրենք քաղաքապետի թեկնածու չեն առաջադրում:
Տեղի ունեցավ բաց քվեարկություն: Մասնակցեց 32 ավագանու անդամ. Վարդգես Սամսոնյանին կողմ քվեարկեցին 24-ը՝ «Բալասանյան դաշինք» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների բոլոր ներկա անդամները: Դեմ քվեարկողները 8-ն էին՝ մյուս 3 խմբակցությունների բոլոր անդամները: Արդյունքում Գյումրու քաղաքապետ ընտրվեց Վարդգես Սամսոնյանը.վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց՝ աշխատելու է՝ ի շահ քաղաքի:

 

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ