9 միլիարդ 193 միլիոն դրամ. Գյումրու 2025 թվականի բյուջեն միաձայն հաստատվեց

Այսօր կայացավ Գյումրու համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի կարևորագույն որոշումներից էր 2025 թվականի համայնքային բյուջեի հաստատումը, որը ավագանու բոլոր անդամների կողմից ընդունվեց միաձայն։ Բյուջեն սահմանվել է 9 մլրդ 193 մլն դրամի չափով՝ ներառյալ համայնքի եկամուտները, պետական դոտացիաները և տարեսկզբի մնացորդը։ Համայնքի ղեկավարին տրվեց լիազորություն տարվա ընթացքում կատարել վերաբաշխումներ՝ մինչև 10 տոկոսի սահմաններում։
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք կազմակերպչական, քաղաքաշինական և սոցիալական հարցեր։
Դրանք էին՝
նախկին որոշումների փոփոխություններ,
փողոցների անվանակոչման և հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն,
ինքնակամ կառույցների օրինականացում ու օտարում,
սոցիալական բնակարանների տրամադրում անապահով ընտանիքներին,
դրամական աջակցություն մարզիկներին, խոցելի խմբերին և կրթական նպատակներով,
գերմանական դրամաշնորհային ծրագրին համայնքի մասնակցության հավանություն։
Նիստի ընթացքում ընդունված բոլոր որոշումները կտեղադրվեն համայնքի պաշտոնական կայքում։

Այսօր կայացավ Գյումրու համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի կարևորագույն որոշումներից էր 2025 թվականի համայնքային…

Опубликовано Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էջ Пятница, 20 июня 2025 г.

Related posts

Կրեմլը հայտնել է Սամվել Կարապետյանին, որպես ՌԴ քաղաքացի, օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ

Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն Ստամբուլի Դոլմաբահչե պալատում, որի ճարտարապետը հայ է