8800 դրամից մինչև 88000 դրամ. Երևանի ավագանին կքննարկի միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնում է, որ միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում, նախատեսվում է՝
30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ.
90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ.
365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ:
Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:

Related posts

Մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման հարցում. Միրզոյան

Թող Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի հանրությանն իր զավակին կամ զավակներին, որովհետև Գրիգոր Լուսավորիչը չի թաքցրել իր զավակներին. Փաշինյան

Պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը. Միրզոյանը՝ ՌԴ-ից հնչած հայտարարությունների մասին