8-ամյա տղան պատահական կրակոցից հրազենային վնասվածք է ստացել

Հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «հրազենային բազմաթիվ արճիճային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա տղա: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ Ջրվեժ գյուղի տներից մեկում 51-ամյա տանտերը, իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանի հետ անփույթ վարվելու հետևանքով, կրակոց է արձակել՝ մարմնական վնասվածք պատճառելով բակում խաղացող հարևանի 8-ամյա տղային:

51-ամյա տղամարդը ներկայացրել է որսորդական հրացանը:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ