73-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նրա բնակարանում 12 հրազեն և զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ապրիլի 2-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 73-ամյա տղամարդը տանը և կից շինություններում զենք-զինամթերք է ապօրինի պահում:

Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Ապրիլի 5-ին ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ տղամարդու բնակության վայրում կատարվել է խուզարկություն, և հայտնաբերվել են 12 հրացան, հրազենի դետալներ և մեծ քանակի տարատեսակ ռազմամթերք:

73-ամյա տղամարդը ձերբակալվել է ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է:

Related posts

Թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է․ Բադալյան

Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է

Լավրովը ժամանել է Բաքու