7.6 մլրդ դրամ՝ ՀՀ-ում 51.1 կմ ավտոճանապարհ հիմնանորոգելու համար

Կառավարությունն այսօրվա նիստում 7.6 մլրդ դրամ հատկացրեց 51.1 կմ ավտոճանապարհ հիմնանորոգելու համար, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ՝ 37.3 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ՝ 13.8 կմ:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է 2021 թվականի համար նախատեսված 6 ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ կառավարությունը տարեկան 500 կմ նորոգված ճանապարհի խնդիր է դրել:

«Երբ 2019 թվականին մենք տարեկան 500 կմ-ի նշաձողը դրել ենք, մենք այդտեղ չենք հաշվառել «Հյուսիս-հարավում» կատարվող աշխատանքները և սուբվենցիաներով կատարվող աշխատանքները, այնպես որ իրական աշխատանքը 500 կմ-ից ավելի է»,- ասաց վարչապետը:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան

Նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները