65-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել իր փեսային. ոստիկանները բացահայտել են դեպքը

Սեպտեմբերի 11-ի ցերեկը հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ եղբոր ուղեկցությամբ բուժօգնության է դիմել 43-ամյա մի տղամարդ, որի վիճակը ծանր է։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նույն օրը Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարութ, որի շրջանակներում Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 11-ին` ժամը 14-ի սահմաններում, Զեյթունցյան փողոցի բնակիչ 65-ամյա տանտերը պատշգամբում ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր փեսային։
65-ամյա տղամարդը նախաքննական մարմնին ներկայացրել է հանցագործության գործիք դանակը։
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Կատարվում է նախաքննություն։

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին