60-ամյա տղամարդու կողմից տնօրինվող շինությունում հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոց. Վեդիի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողները մարտի 18-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր կյանք գյուղի 60-ամյա բնակիչը թմրամիջոց և զենք է ապօրինի պահում, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Տեղեկության հավաստիությունը ստուգելուց հետո կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 60-ամյա տղամարդու կողմից տնօրինվող շինությունում հայտնաբերվել են 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան, փամփուշտներ և 28,2 գրամ թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Related posts

Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը