«Կեղտոտ ու զազրելի մեդիաարշավն ինձ լռեցնելու փորձ է». Նազելի Բաղդասարյան

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է այն մասին, որ պիտակավորումներով, վարկաբեկելով, փաստերը խեղաթյուրելով փորձ է կատարվում լռեցնել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Նախորդող մեկ շաբաթվա ընթացքում իրենց «ընդդիմադիր» հորջորջող որոշ առանձնյակներ կեղտոտ եւ զազրելի մեդիաարշավ են սկսել իմ դեմ, որը շարունակվում է մինչ օրս։
Ամենատարբեր պիտակավորումներով, վարկաբեկելով, փաստերը խեղաթյուրելով փորձ է կատարվում ընդամենը լռեցնել։ Որպես քաղաքական գործիչ չկայացած սույն անձինք համարձակվել են ձեռնոց նետել ինձ։ Ցավոք, նախկին ռեժիմի սպասարկուներն իրենց ոճն ու հռետորաբանությունը չեն փոխել։ Չունենալով հասարակության մեջ հեղինակություն՝ այս արկածախնդիրների բանակը փորձ է կատարում լսելի դառնալ գրպանային մեդիայի շնորհիվ։
Փաստենք՝ ձեր գրոհը հաջողությամբ չի պսակվել, այն ընդամենն արձանագրում է ձեր քաղաքական անփառունակ վախճանը, երբ անկարողությունից գործադրում եք վերջին ճիգերը»,- գրել է նա։

Նախորդող մեկ շաբաթվա ընթացքում իրենց «ընդդիմադիր» հորջորջող որոշ առանձնյակներ կեղտոտ եւ զազրելի մեդիաարշավ են սկսել իմ…

Опубликовано Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան Пятница, 12 марта 2021 г.

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը