54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Այս պահի դրությամբ 54 հազար հայտարարագիր լրացրած ունենք, որից 23 հազարը սոցիալական կրեդիտ է ստացել: Այդ մասին ասաց ՊԵԿ նախագահը՝ ներկայացնելով 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները:

«2 միլիարդից ավելի սոցիալական կրեդիտներ են ստացել մեր քաղաքացիները»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ մի շարք որոշումներ են կայացվել, որոնց շնորհիվ սահուն է դարձել հայտարարագիր լրացնելու գործընթացը, նաև ստեղծվել են համապատասխան ուղեցույցներ:

ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Հարկային մարմնի հավաքած գումարի մասով 12,7 տոկոսանոց աճ է արձանագրվել, մաքսային մարմնի հավաքած գումարի մասով՝ 25,3 տոկոս աճ:

«Հունվար-ապրիլի կտրվածքով 14 տոկոսանոց աճ կա անցած տարվա հունվար-ապրիլի նկատմամբ, որը ենթադրում է 120 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ անցած տարվա այդ ժամանակահատվածի համեմատությամբ»,- ասաց նա:

Related posts

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին