«Հայրենիքի փրկության շարժում»-ը փետրվարի 22-ին կանցկացնի անհնազանդության երթ

«Հայրենիքի փրկության շարժում»-ը փետրվարի 22-ից շարունակելու է անհնազանդության բողոքի ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այս մասին ասաց շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք երկուշաբթի օրվանից շարունակելու ենք մեր աննազանդության բողոքի ակցիաներն առանց դադարի ամբողջ մայրքաղաքում, այնուհետև մարզերում, նույնիսկ Հայաստանի հեռավոր գյուցերում։ Այս կառավարությունը պետք է հեռանա և վերջ»,- ասաց Սաղաթելյանը։

Նա հայտնեց, որ փետրվարի 22-ին, ժամը 18։00-ին Կոմիտասի Պրահայի այգու դիմացից սկսում են անհնազանդության երթ։ Սաղաթելյանը նշեց, որ  դա տարբերվելու է արժանապատվության երթերից, որովհետև լինելու է անհնազանդության երթ։

Related posts

Ռուսաստանում վառելիքի շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումներն արդյունքներ են տալիս. Նովակ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)