51 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից

Նկարում պատկերված է, թե ինչ տեսք ունի 2.3 միլիոն ԱՄՆ դոլարը իրական կյանքում։ Ճիշտ այսքան գումար մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե իմ հեղինակած օրենքի կիրառման արդյունքում` 8 ամսվա ընթացքում։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի Ֆեյսբուքի էջում:

«27 տարին լրացած՝
* 51 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, ու քրեական գործը կարճվել է (765 մլն դրամ).
* 12 քաղաքացի վճարել է 8 մլն դրամ և ծառայել է 1 ամիս (96 մլն դրամ).
* 1 քաղաքացի վճարել է 2,5 մլն դրամ և զորակոչվել է 1 տարվա ծառայության.
* 1 քաղաքացի զորակոչվել է 24 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայության.
* 10 անձ ՀՀ քաղաքացիություն ստանալու հիման վրա վճարել է 2,5 մլն դրամ և ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից (25 մլն դրամ):
Բացի այն օգուտից, որը ստացել ենք գումարի տեսքով, շատ կարևոր է, որ Հայաստան են վերադարձել 65 քաղաքացիներ, ովքեր երկար տարիներ չէին կարողանում վերադառնալ, և եթե չլիներ այս հնարավորությունը, հնարավոր է՝ երբեք չվերադառնային հայրենիք։
Ունենք +65 պահեստազորային, որոնց ՊՆ-ն կարող է օգտագործել 25-օրյա հավաքների կամ այլ կարիքների համար։
Եթե ցանկանում եք օգտվել օրենքից և կամ ունեք հարցեր, գրեք մեկնաբանությունում կամ անձնական նամակով»,- նշված է գրառման մեջ։

Related posts

ՆԳՆ քրեական ոստիկանները խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի են վնասազերծել

Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու բազմազանեցնել ձեր առևտուրը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի