50-ամյա բնակիչը «ԲՄՎ»-ով խոշոր եղջերավոր անասուն է գողացել

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20-ի սահմաններում, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Ալավերդի քաղաքում երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել էին Լճկաձոր գյուղի 50-ամյա բնակչի «ԲՄՎ» մակնիշի մեքենան և սրահում նկատել մոտ մեկ տարեկան խոշոր եղջերավոր անասուն։

Վարորդը կենդանու պատկանելության և տեղափոխման համար փաստաթուղթ չէր ներկայացրել՝ հայտնելով, թե այն իրենն է, տեղափոխում է Լոռու մարզի Ուռուտ գյուղ՝ վաճառելու: Բայց նրա խոսքերը ճանապարհային ոստիկաններին հավատ չէր ներշնչել։

Նրանք Թումանյանի բաժնից օպերատիվ խումբ էին կանչել ու վարորդին, մեքենայով հանդերձ, ներկայացրել բաժին։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը, ժամը 18-ի սահմաններում, նրանք խոշոր եղջերավոր անասունը գողացել են Լճկաձոր գյուղից։

Նախապատրաստված նյութերն ու գողոնը, ըստ ենթակայության, ներկայացվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը

Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ

Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն Սիմոնյան