5 հեկտար բուսածածկույթ է այրվել

Փետրվարի 4-ին, ժամը 17։20-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օխտար գյուղին հարակից սարալանջում:

Այս  մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի անանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ճանապարհը (մոտ 3 կմ) շարունակել են ոտքով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ։

Related posts

Հռոմի Պապ Լևոն XIV-ի մոտ բժիշկները հայտնաբերել են թոքերի փոքր նորագոյացություն, այս շաբաթ նա կվիրահատվի. Reuters

Հանդիպում Արման Դիլանյանի հետ՝ ՍԴ նախագահի պաշտոնում գործունեությունն ավարտելու առիթով․ վարչապետ

Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել