Հռոմի Պապ Լևոն XIV -ը կիրակի հայտարարել է, որ բժիշկները նրա թոքերում փոքր նորագոյացություն են հայտնաբերել, և այս շաբաթ ինքը կվիրահատվի:
Սա առաջին դեպքն է, երբ 71-ամյա քահանայապետի առողջությունը կարող է անհանգստություն առաջացնել նրա պաշտոնավարման ընթացքում՝ մեկնաբանում է Reuters-ը:
Vatican News-ը հաղորդել է, որ վիրահատությունը տեղի կունենա Հռոմի Ջեմելի հիվանդանոցում։ 1981 թվականի մայիսին Հովհաննես Պողոս II Պապի դեմ կատարված անհաջող մահափորձից հետո հիվանդանոցում ստեղծվել է հատուկ պապական սենյակ, որը մինչ օրս օգտագործվում է։
Այստեղ 2023 թվականին 86-ամյա Ֆրանցիսկոս Պապը հաջողությամբ ճողվածքի վիրահատության է ենթարկվել, իսկ 2025 թվականին որոշ ժամանակ մնացել է հիվանդանոցում, երբ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է։
Լևոն XIV-ը համեմատաբար երիտասարդ է Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդի համար։ Նա սպորտով է զբաղվում, այդ թվում՝ թենիսով, և, որքան հայտնի է, նախկինում առողջական խնդիրներ չի ունեցել՝ նշում է Reuters-ը։