44-օրյա պատերազմին առնչվող հարցերը պետք է քննել ընդդիմության ակտիվ ներգրավմամբ. Ռոբերտ Քոչարյան

2020 թվականին տեղի ունեցած արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց բազմաթիվ հարցեր մնացել են անպատասխան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 4-ին հրավիրած մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով, այս ընթացքում բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական գործիչներ պատերազմի հետ կապված հարցադրումներ են առաջ քաշել, սակայն հանրությունը դեռ չի ստացել դրանց պատասխանը: Պատերազմը հրահրելու հավանականությունը, այդ ընթացքում դիվանագիտական աշխատանքի արդյունավետությունը, պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը և այլ նմանատիպ հարցերի մանրամասն անդրադառնալով՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պատասխաններ ստանալու փոխարեն վերջին մեկ տարվա ընթացքում նոր հարցադրումներ ի հայտ եկան:

«Ի՞նչ պետք է անել կասկածները փարատելու համար: Այսօր շատ են խոսում հանձնաժողով ստեղծելու մասին: Այո, գործընթացը պետք է քննել, բայց ընդդիմության ակտիվ ներգրավմամբ: Յուրաքանչյուր այլ տարբերակ հանրության վստահությունը չի վերականգնելու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց, որ երկրում ճգնաժամը չի կարող հաղթահարվել առանց այդ հիմնարար հարցերի պատասխանների: Նա նկատեց, որ երկրում կան բազմաթիվ մարդիկ, որոնք չեն հարմարվելու ստեղծված իրավիճակի հետ այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ պարզաբանումներ չեն ստացել:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան