41-ամյա տղամարդը փորձել էր կողոպտել 74-ամյա կնոջը

Նոյեմբերի 27-ի ժամը 13.30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել 74-ամյա մի կին և հայտնել, որ ժամը 12.00-ին Օստրովսկու և Խորենացու փողոցների խաչմերուկում անհայտ անձը փորձել է հափշտակել իր պայուսակը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի:

Կողոպուտի փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է 41-ամյա տղամարդը:

Նա նոյեմբերի 28-ին Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Էրեբունու բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

41-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն:

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը