4 քաղաքական ուժ. ո՞ւմ կընտրի անեցին

Այս կիրակի անեցիները ընտրություն կկատարեն 4 քաղաքական ուժերի միջեւ: Անիում նկատում են՝  հիմնական պայքարը երկու ուժերի միջեւ է:Այսպիսով, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին կմասնակի «Ազգ-համայնք» դաշինքը, որը կգլխավորի Անիի նախկին համայնքապետ Արտակ Գեւորգյանը,  «Հայկական երազանք» կուսակցությունը. ցուցակը գլխավորում է Ագուն Սաղաթելյանը, 2022-ի աշնանը անցկացված ընտրություններում «Ազգ-համայնք» դաշինքի 2-րդ համարը զբաղեցնող Արմենակ Նաջարյանն այս անգամ հանդես կգա առանձին քաղաքական ուժով՝ այն է՝ «Իմ հզոր համայնք» և կրկին պայքարի մեջ կլինի «Քաղաքացիական պայմանագիրը». ցուցակը  գլխավորում է Արման Սարիբեկյանը, որը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Related posts

Իսրայելը չի ցանկանում, որ Իրանն ու ԱՄՆ-ն լուծեն տարաձայնությունները. Փեզեշքիան

Մահացած է հայտնաբերվել պաշտոնանկ արված Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը. BBC

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ