4 մլն 497 հազար եվրո ԵՄ-ից Շիրակի մարզի զարգացման համար

50 նոր աշխատատեղ ,75 ֆինանսավորված նախաձեռնություն, 5500 շահառուներ՝ քառամյա զարգացման ծրագրի տեսլականն է՝ 4 մլն 497 հազար եվրո ընդհանուր բյուջեով։ «LEAD4Shirak»-ը նպատակ ունի նպաստել աղքատության, անհավասարության եւ խոցելիության նվազեցմանը՝ բարելավելով զբաղվածությունը, գյուղական համայնքների տնտեսությունը, համայնքների կարողությունների հզորացումը եւ գյուղական բնակչության կենսապայմանները։ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագրի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության, մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:

Related posts

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Գյումրիում է

Սա ՀՀ ներքին գործերին կոպտագույն միջամտություն է. ՌԴ դեսպանին հանձնվել է հայտագիր

Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խայտառակություն է և արձանագրում, որ Կտրիճ Ներսիսյանը հովանավորում է մեր երկրում ահաբեկչությունը. Արայիկ Հարությունյան